ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Արևի էներգիան միաժամանակ էլեկտարականության ու մաքուր ջրի վերածող սարք է ստեղծվել

Արևի էներգիան միաժամանակ էլեկտարականության ու մաքուր ջրի վերածող սարք է ստեղծվել
11.07.2019 | 01:00

Արևից ստացվող էներգիան ոչ միայն էլեկտրականություն ստանալուն կծառայի, այլ նաև մաքուր ջուր ստեղծելուն: Գյուտի մասին աշխատանքը հրապարակվել է այսօր՝ հուլիսի 9-ին, տեղեկացնում է korrespondet.net կայքը:


«Նոր տեխնոլոգիայի միջոցով ոչ միայն «կանաչ» էներգիա է հնարավոր ստանալ, այլ նաև մաքուր ջուր ունենալ, ինչը հաճախ սպառվում է էլեկտրաէներգիայիև ենթակառուցվածքների պատճառով, ու ինչի պատճառով տուժում է 780 մլն մարդ»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ նորագույն սարքը կարող է ինչպես տնային մեկ տնտեսության համար պիտանի լինել, այնպես էլ մի ամբողջ արտադրական ձեռնարկության:


Աշխատանքի տեխնոլոգիան հետևյալն է. սարքի վերևի հատվածում տեղադրված սիլիկոնե տարրայի միջով անցնում է աղի կամ աղտոտված ջուրը: Այն տաքանում է արևի ջերմությունից, ջուրը գոլորշիանում ու զտում աղը և կեղտը:
Հետազոտության համահեղինակ Պեն Վանի խոսքով՝ մարդիկ, որ ավելի քան 200 մլն ժամ են ծախսում՝ տարբեր աղբյուրներից մաքուր ջուր բերելու համար, այժմ կարող են հանգիստ շունչ քաշել: Սարքը կարող է կիրառելի լինել թե՛ ծովային ջրի, թե՛ ծանր մետղաներով աղտոտված ջրի համար:

Դիտվել է՝ 8699

Մեկնաբանություններ